Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 53 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"Երեքշաբթի, Չինաստանի Շանհայ քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 53 մարդ, շուրջ 90 վիրավորներից 70-ը տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի պատճառով չորս մարդ ձերբակալվել է:

Հրդեհը 28 հարկանի շենքում բռնկվել էր այն բանից հետո, երբ բարձրահարկ շենքի ճակատային մասում վերանորոգման աշխատանքների ընթացքում զոդման աշխատանքներ էին կատարվել: Կրակն արագորեն տարածվել էր՝ հասնելով մինչեւ բարձրահարկի բնակելի հատվածները՝ արգելափակելով մարդկանց ելքը: Շատերը փորձել էին կրակի ճիրաններից փրկվել՝ պատուհաններից դուրս նետվելով:

Կրակի դեմն առնելու համար մեծաթիվ ուժեր էին կենտրոնացվել. կրակի մարման աշխատանքներին մասնակցել էին ավելի քան 60 հրշեջ հաշվարկ եւ երեք ուղղաթիռ: Հրշեջները մի քանի ժամ շարունակ փորձել էին տեղայնացնել կրակը եւ տարհանել էին շուրջ 100 մարդու: Նրանց միայն օրվա վերջին էր հաջողվել հանգցնել կրակը: Բարձրահարկ շենքը բնակեցված էր մեծ մասամբ դպրոցների ուսուցիչների ընտանիքներով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել