Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ

Նոյեմբեր 17,2010 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նոյեմբերի 17-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ Իրանի ԱԳՆ-ի՝ Բաքվում գտնվող ներկայացուցիչ Մեջիդ Ֆեյզոլահին: Վերջինիս ասելով, այցը կրում է պատասխան բնույթ: 2009-ի մարտին Իրան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ֆեյզոլահի ասելով, ներկայումս երկու երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն աշխատում է ստորագրման ենթակա փաստաթղթի վրա: «Վաղը հայտնի կդառնա, թե ինչ փաստաթղթեր են պատրաստ ստորագրման»,- ասել է նա:

Ֆեյզոլահը հավելել է, որ նոյեմբերի 17-ին Իրանի նախագահը Բաքվում պաշտոնական հանդիպումներ կունենա, իսկ նոյեմբերի 18-ին կմասնակցի մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել