Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, բրիտանական կառավարությունը մտադիր է դրամական փոխհատուցում տալ Գուանտանամոյի բանտի նախկին մի քանի կալանավորների: Նրանցից մեկը, աղբյուրի ասելով, կարող է ստանալ մոտ 1 մլն ֆունտ ստերլինգի փոխհատուցում:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե համապատասխան գրավոր հայտարարությունն արդեն ուղարկվել է խորհրդարան:

Ենթադրվում է, որ բրիտանական իշխանություններին հաջողվել է արտադատարանական համաձայնության հասնել Գուանտանամոյի 12 նախկին բանտարկյալների հետ, ովքեր երկրի արդարադատության բարձր դատարանում դատական հայցեր էին ներկայացրել: Հայցվորների թվում եղել են նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, նաեւ օտարերկրացիներ, որոնք այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել էին բրիտանական իշխանություններին:

Նախկին այդ կալանավորների ասելով, բրիտանական իշխանությունները ժամանակին տեղյակ են եղել, որ իրենց ապօրինաբար երկրից հանել են Գուանտանամո բանտ տեղափոխելու համար, բայց ոչինչ չէին արել դրան խոչընդոտելու համար: Նրանք նաեւ պնդել են, թե բրիտանական հատուկ ծառայությունները մասնակից են եղել ամերիկյան բանտում իրենց նկատմամբ իրականացված կտտանքներին եւ ստորացումներին:

Հիշեցնենք, որ բրիտանական հատուկ ծառայությունները մշտապես հերքել են իրենց առնչությունը Գուանտանամոյի բանտում կալանավորների նկատմամբ իրականացված խոշտագումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել