Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելը պաղեստինցի գրոհայիններին ներում է շնորհել

Նոյեմբեր 17,2010 00:00

Մահմեդական Իդ-ալ-Ադհա տոնի կապակցությամբ Իսրայելը բանտերից ազատ է արձակել պաղեստինցի 45 գրոհայինի: Նրանք բոլորը եղել են Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի ղեկավարած «Ֆատխ» շարժմանը մոտ կանգնած «Ալ-Ակսայի մարտիրոսների բրիգադայի» անդամներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ազատ արձակվածների մի մասին ներում է շնորհվել՝ Հորդանան գետի Արեւելյան ափի տարածքում ազատ տեղաշարժի իրավունքով, մյուսները կարող են վերադառնալ բացառապես Պաղեստինի ինքնավարության տարածքում իրենց հարազատ բնակավայրերը:

Բանտից ազատ արձակվելուց հետո գրոհայիններն իրենց ստորագրությամբ պարտավորվել են հրաժարվել Իսրայելի դեմ թշնամական գործողություններից:

«Ֆատխ» շարժման ակտիվիստներին պարբերաբար ներում շնորհելու մասին համաձայնագիրը Իսրայելի եւ Պաղեստինի ազգային վարչակազմի միջեւ ստորագրվել էր դեռ 2007թ.-ին՝ այն բանից հետո, երբ Գազայի հատվածի փաստացի վերահսկողությունն անցել էր «Համաս» ծայրահեղական շարժմանը: Այդ ժամանակաշրջանից ի վեր իսրայելական բանտերից ազատ են արձակվել հարյուրավոր պաղեստինցիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել