Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանը երկրորդ մայրաքաղաք էլ կունենա

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"2011 թվականին Վրաստանի կառավարության մի մասը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիսի: Այդ մասին, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Քութայիսիում Կառավարության տան հիմնարկեքի ժամանակ։ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է, թե «մինչ այժմ մենք հայտարարում էինք, որ միայն խորհրդարանն է տեղափոխվելու Քութայիսի, սակայն այժմ ուզում ենք ձեզ զարմացնել. հաջորդ տարի գործադիր իշխանությունը եւս Թբիլիսիից կտեղափոխվի, եւ մենք Քութայիսին կդարձենք Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը»: Վերջինիս խոսքով, իշխանությունները ընտրել են Քութայիսին, որովհետեւ այն գտնվում է Վրաստանի կենտրոնում, բացի այդ, «Թբիլիսիին սպառնում է մեր թշնամին՝ հսկայական վիշապը, որը կիլոմետրեր հեռվից նայում է մեր մայրաքաղաքին»,- հայտարարել է Սահակաշվիլին, թերեւս, նկատի ունենալով Ռուսաստանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել