Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ ԿՅԱՆՔԸ

Նոյեմբեր 17,2010 00:00

Այս տարվա հունիսի 1-ից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Ապագան քոնն է» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունների համագործակցության շրջանակներում Աբովյան ՔԿՀ դեռահասների, գիշերային խնամքի եւ հանրակրթական դպրոցների սաների շրջանում մեկնարկեց «Կրթական կամուրջ» ծրագիրը: Երեկ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց ծրագիրը: «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ծրագրի շրջանակներում Աբովյան ՔԿՀ-ի դեռահասների, գիշերային խնամքի դպրոցների եւ հանրակրթական դպրոցների սաների համար իրականացրել ենք մարդու իրավունքների, մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական հմտությունների ձեւավորման, էթիկայի եւ էսթետիկայի դասընթացներ: Հայտարարեցինք նաեւ նկարների եւ շարադրությունների մրցույթ՝ «Ինչպե՞ս կփոխեք ձեր կյանքը» խորագրով»:

Միջոցառմանը ցուցադրվեցին մասնակիցների աշխատանքները, շարադրությունների հաղթողներին տրվեցին խրախուսական մրցանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել