Լրահոս
Օրվա լրահոսը

Նորը աշխատում է, հնից նորություն չկա

Նոյեմբեր 17,2010 00:00

Հոկտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 3-ին տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այժմ գյուղ նոր տեխնիկա է բերվել, որն արդեն աշխատում է: Ավելին՝ ի տարբերություն նախկինի, նոր տեխնիկան հսկում են մի խումբ իրավապահներ, ովքեր մշտապես հերթապահում են հորատող սարքավորման մոտ:

Սյունիքի մարզային քննչական բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հորատող սարքի հրդեհման գործով կատարվել են մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, սակայն այսօրվա դրությամբ դեպքի առնչությամբ որեւէ բացահայտում չի եղել եւ կասկածյալներ չեն հայտնաբերվել:

Իսկ սյունեցիները շարունակում են համառորեն դեմ արտահայտվել Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Նոյեմբերի 11-ին Կապանում կազմակերպած խաղաղ ցույցից հետո ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը որոշել հանդիպել կապանցիներին եւ դիմել է Կապանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 19-ին իրեն տարածք տրամադրելու խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել