Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբենի վերադարձը տեւեց 13 տարի

Նոյեմբեր 17,2010 00:00

1997 թվականին իր դստեր ու նրա դասընկերների՝ Երեւանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի եւ դասղեկի հետ Նոյեմբերյանի զորամասի սահմանապահ զինվորներին այցի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության եթերում, պատասխանելով լրագրողիս կողմից մի քանի անգամ կրկնված հարցին, թե արդյո՞ք ինքը կոթեցի է, ասաց. «Ես ասֆալտի ծնունդ եմ, էրեվանցի»:

Իսկ իր 60-ամյակի նախաշեմին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե եթե ինքը շատ փող ունենար, ինչ կաներ, հայտնի երգիչն ասել է. «Մեր Կոթի գյուղի ճանապարհը կսարքեի»:

Արժե երգահանին հիշեցնել, որ Կոթի գյուղի ճանապարհը դեռ 2003 թվականին է ասֆալտապատվել IFAD-ի՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցներով: Ռուբեն Հախվերդյանը պետք է որ դա իմանար, քանի որ 2008 թվականի օգոստոսի 8-ին մասնակցում էր Կոթի գյուղի օրվան նվիրված հանդիսությանը: Իսկ եթե նա նկատի ունի Կոթի գյուղի իրենց՝ Հախվերդյաննների թաղը տանող ճանապարհը, ապա դա այլ հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել