«Առավոտի» հարցին, թե «Արդյո՞ք Դուք 700 000 դոլար գումարով ԱՄՆ Գլենդել քաղաքում ձեր աղջկա համար տուն եք գնել», ՀՀ ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանն ասաց. «Ինչպես ապացուցեմ, որ այդ տունը ես չեմ գնել: Աղջիկս՝ Աննա Ստեփանյանը, գերազանց գնահատականներով ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 2000 թ.-ից նա ապրում է ԱՄՆ-ում, աշխատում է ֆինանսական ծառայության գլխավոր մասնագետ՝ առաջատար հիմնարկներից մեկում: Նա բանկի միջոցով վարկ է վերցրել բնակարանի համար, եւ մինչ օրս գումարը դեռ չի մարված»: Հայկ Ստեփանյանը հետաքրքրասերներին պատրաստ է տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կապված են իր աղջկա անձնական, աշխատանքային գործունեության հետ, միայն թե վերջինիս համաձայնությամբ: