Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑՈՒՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

Նոյեմբեր 17,2010 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Գորիսի Վարարակ գետից դուրս է հանվել Իրանի քաղաքացի Յագուբ Թոհիդիբոստանաբադի դին:

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ դեռ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Իրանի քաղաքացի Սամադ Ս.-ն եւ հայտնել, որ ազգականը` 50-ամյա Յագուբ Թոհիդիբոստանաբադը, նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրեն ամրակցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձորից ճանապարհվել է ԻԻՀ, սակայն հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ավտոմեքենան հայտնաբերվել է Գորիս քաղաքի Երեւանյան խճուղում գործող ավտոկայանատեղում, իսկ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա Գրիգոր Մ.-ն նոյեմբերի 12-ի գիշերը Գորիսի Երեւանյան խճուղուն հարակից տարածքում գործող ավտոկայանատեղի պահակի տնակում մուրճով հարվածներ հասցնելով Յա. Թոհիդիբոստանաբադի գլխին՝ սպանել է նրան, ապա ավտոկայանատեղի աշխատակից, 21-ամյա Արա Մ.-ի հետ դին սայլակով տեղափոխել եւ նետել են Վարարակ գետը, որտեղ էլ նոյեմբերի 14-ին, ժամը 04.00-ի սահմաններում, հայտնաբերվել է դիակը: Գրիգոր Մ.-ն եւ Արա Մ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել