Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Կոմիտաս եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել X5 11 ԼՍ 101 եւ Ինֆինիտի 15 ՍԼ 700 համարանիշներով երկու ջիպեր: Արդյունքում Ինֆինիտիի ուղեւոր, 28-ամյա Լիլիթ Ռազմիկի Մայիլյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Մինչ կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցները, վարորդները մեքենաների վրայից համարանիշները հանեցին: Վթարի վայր ժամանած Երեւանի քննչական վարչության ՃՏ հանցագործությունների քննության բաժնի քննիչը վարորդներից պահանջեց համարանիշները նորից ամրացնել:
Տեղազննությունից հետո քննիչը հրահանգեց մեքենաները տեղափոխել ՌՈ տուգանային հրապարակ: Պարզվեց նաեւ վարորդների ինքնությունը. X5-ի վարորդը 26-ամյա Հրաչյա Գուրգենի Սիմոնյանն է, Ինֆինիտիինը՝ 55-ամյա Ռոմիկ Արտավազդի Մայիլյանը: