Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ԳՅՈՒԼԻՆ

Նոյեմբեր 17,2010 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ այս ամսվա վերջին Լիբանան այցելությանը նախապատրաստվում են նաեւ լիբանանահայ երիտասարդները: HayNews.am-ին Լիբանանի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմենջյանը փոխանցել է, որ, ըստ նախնական տվյալների, Գյուլը Լիբանանում կլինի նոյեմբերի 25-ին՝ մասնակցելու հարավային Սայդա շրջանում հիվանդանոցի բացմանը, որտեղ մեծ է եղել նաեւ թուրքական կապիտալը: «Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են այդ օրերին ցույցեր եւ հրապարակային բողոքի այլ ակցիաներ իրականացնել՝ բողոքելով Թուրքիո նախագահի այցելության դեմ: Այսօր պաշտոնական Անկարան շարունակում է հակահայ իր քաղաքականությունը, չի ճանաչում դարասկզբի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը, օկուպացված է պահում մեր հողերը: Լիբանանահայ երիտասարդներն այդքան վճռականություն ունեն, որպեսզի այս պահանջները լսելի դարձնեն նաեւ Գյուլի համար»,- ասել է Գրիգոր Դեքիրմենջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել