Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՐԻՆ 2500 ԴՐԱՄՈՎ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"

«Ժառանգություն» խմբակցությունը երեկ չմասնակցեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությանը, որն ընդունվեց 70 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Հետո «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Իշխանությունների կատարած «տիտանական» աշխատանքի շնորհիվ ներկայիս 30.000 դրամ նվազագույն աշխատավարձը 2011 թվականից կդառնա 32.500 դրամ: Իսկ այն, որ սպառողական նվազագույն զամբյուղը, այդ նույն իշխանությունների մաս կազմող Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երրորդ եռամսյակում դարձել է 43.500 դրամ, իսկ միայն պարենային զամբյուղը՝ 28 հազար դրամ, հայրենի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում նկատել: Դա բավական չէ, մերժում են «Ժառանգության» կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45.000 դրամ: Մենք ոչ միայն նշեցինք նվազագույն աշխատավարձի չափը, այլեւ հստակ ցույց ենք տվել այն աղբյուրները, որտեղից կառավարությունը կարող էր գտնել համապատասխան ֆինանսական միջոցները: Սակայն իշխանություններն իրենց անկարողությունը՝ իրականացնելու նորմալ հարկահավաքություն, փորձում են թաքցնել պետության հնարավորությունների սահմանափակության լոզունգի տակ, եւ դեռ քիչ է, նույնիսկ խոսում են մակրոտնտեսական կայունության մասին, իբր թե աշխատավարձերի բարձրացումը կարող է խաթարել այն: Հարգելի՛ իշխանություն, Հայաստանում այսօր այդ որտե՞ղ եք տեսնում մակրոկայունություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել