Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՖԻՔՍՏՈՒԼՈՒԹՅԱՆ»

Նոյեմբեր 16,2010 00:00

Դեկտեմբերի 3-ին երգահան Ռուբեն Հախվերդյանը կնշի ծննդյան 60-ամյակը։ Այս կապակցությամբ դեկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրա հոբելյանական համերգը։ «Չգիտեմ, թե ինչ եմ անելու 60 տարեկանից հետո, բայց մի բան գիտեմ՝ շատ պինդ խմելու եմ»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ «Հայելի» ակումբում ասել է երգահանը։ Իսկ մինչ այդ ամեն առավոտ նա մարմնամարզությամբ է զբաղվում։ «Իմ խմելու մասին ավելի շատ են խոսում, քան իրականում ես խմում եմ»,- պարզաբանել է նա։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ նվեր կցանկանա ստանալ այդ օրը, երգահանը պատասխանել է. «Ուզում եմ, որ իմ ժողովուրդը ավելի լավ ապրի, եթե ավելի լավ ապրի, համերգի տոմսերը ավելի թանկ կվաճառեմ»։ Ի՞նչ է փոխվել նրա կյանքում այս տարիների ընթացքում։ «Իմ մտքերը ես երգերի մեջ եմ արտահայտում։ Հիմա ավելի հանգիստ եմ նայում տարբեր հարցերի, առաջ ավելի նյարդային էի»,- նշել է նա։ Երգահանը ասաց, որ շարունակում է զզվել գավառականությունից։ «Ես զզվում եմ գավառականությունից, դա բերում է, ռուսերեն ասում են, ոպրտՐպՊպս-ի, իսկ հետամնացությունը բերում է ֆիքստուլության. նրանք մրցում են, թե ում ժեշտն է ավելի ուժեղ։ Ջիպազգիները ուզում են՝ էն, ինչ որ պակասում է իրենց կյանքում, լրացնել մետաղով, ինչու չէ՝ նաեւ կանանց միջոցով»,- հավելել է նա։ Հախվերդյանն իրեն արհեստավոր է համարում, ով կարող է շտկել սխալները միայն երգերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել