Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էջմիածինցի դպրոցականի արտերկրյա համերգները

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան երգչախմբի 13-ամյա անդամ Ասատուր Չաքմանյանը վերջերս համերգներ է ունեցել Ուրուգվայում եւ Կանադայում, որոնց ներկա են եղել ինչպես հայկական դեսպանատների ու հյուպատոսությունների, այնպես էլ հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Տղայի պատմելով՝ համերգը գոհացրել է ոչ միայն հայերին, այլեւ օտարերկրացիներին: Դրանք ընդմիջվել են բուռն ծափահարություններով ու «բրավոներով»: Լավ իմաստով աժիոտաժ է առաջացել, երբ Ասատուրը երգել է գուսան Աշոտի «Հայրիկը»: Իսկ ընդհանրապես նա ներկայացրել է Սայաթ- Նովայի, Ջիվանու եւ այլ գուսանների երգեր: Երեխան համերգների է մեկնել մենակ, ասում է հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Չաքմանյանը եւ պրոդյուսեր Վահրամ Քոչարյանը ուղղակի հեռախոսով խորհուրդներ են տվել, թե եռանդով երգի: Ուրուգվայում նա հյուրընկալվել է  «Ռադիո Արաքսի» տնօրեն Դիեգո Կարամանուկյանի կողմից:  Ուրուգվայում նրա հետ հանդես է եկել տեղի «Գայանե» պարախումբը, իսկ Արգենտինայում էլ հայկական «Նոր Արաքս» նվագախումբը: Ասատորը շատ է հուզվել, երբ կատարել է ՀՀ օրհներգը արգենտինացի երգչուհու  մատուցմամբ՝ Արգենտինայի օրհներգից հետո:  Հավելենք, որ տղան սովորում է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում, հաճախում է նաեւ երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան: Երգչախմբում երգում է 6 տարեկանից: Նա գտնում  է, որ երգն ուղղակի հոբի է եւ երազում է միջազգայնագետ դառնալու մասին: Մեր հարցին՝  արտասահմանյան հյուրախաղերից եւ ուղեւորություններից հետո «չի՞ թիթիզանում» դասընկերների մոտ, Ասատուրը պատասխանում է, որ բոլոր մարդիկ հավասար են,  իսկ համերգները փորձություններ են երկրից երկիր տեղափոխվելու եւ բեմի վրա իրեն ճիշտ պահելու առումով: Մեր զրուցակիցը այս տարի նախատեսում է CD թողարկել եւ նոր տեսահոլովակ նկարահանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել