Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Նոյեմբեր 16,2010 00:00

Առնվազն հինգ կանադացի զբոսաշրջիկ եւ հյուրանոցի երկու աշխատակից է զոհվել Մեքսիկայում, կարիբյան մերձափնյա շքեղ հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: BBC-ն հաղորդում է, որ զոհերի թվում մեկ երեխա կա: Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով: «Որեւէ հարձակման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է դատախազ Ֆրանսիսկո Ալորը: Պայթյունի արդյունքում, Պլայա-դե-Կարմեն քաղաքում գտնվող Princess de la Riviera Maya հյուրանոցի 676 առանձնասենյակների պատուհանները ջարդվել են, առնվազն 15 մարդ վիրավորվել է: Պայթյունից անմիջապես հետո հյուրանոցի տարածքը շրջապատման մեջ են առել մեքսիկացի ոստիկաններն ու զինվորականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել