Աֆղանստանում թալիբները հերթական անգամ հանդուգն հարձակումների շարք են իրականացրել, որի արդյունքում մարդիկ չեն զոհվել, բայց ոչնչացվել է ՆԱՏՕ-ին պատկանող զրահատեխնիկա: Երկուշաբթի առավոտյան գրոհայինները ինտենսիվ գնդակոծության են ենթարկել Կունար նահանգի արեւելյան հատվածում տեղակայված ամերիկյան ռազմական հենակետերը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հարձակման ընթացքում հրթիռները հարվածել են վառելիքի բեռնամփոփին, որի արդյունքում ուժեղ պայթյուն է եղել: Արդյունքում այրվել է վեց զրահամեքենա: Կրակը հանգցնելու համար մեկ ժամ է պահանջվել: Անվտանգությանն աջակվող միջազգային ուժերի ներկայացուցչի տվյալներով, միջադեպի արդյունքում զոհեր չկան:
Կունար նահանգում արդեն երրորդ օրն է, ինչ ՆԱՏՕ-ն եւ աֆղանական անվտանգության ուժերը հակաթալիբական համատեղ գործողություն են իրականացնում, որոնք, զինվորական աղբյուրների մատուցմամբ, առայժմ էական արդյունքներ չեն տվել: