Լրահոս
Օրվա լրահոսը

«MADE IN ԵՐԵՎԱՆ»

Նոյեմբեր 16,2010 00:00

Օրերս «DESIGN CAFE»- ն մարդաշատ էր: VO.X խմբի «Made in Երեւան» ձայնասկավառակի շնորհանդեսն էր ու խմբի երգիչ-երգահան Արամ Ռիանի տարեդարձը: «Made in Երեւանը» VO.X -ի առաջին հայերեն ալբոմն է: Այն, ի դեպ, արտադրվել է Երեւանում եւ որպես այդպիսին համապատասխանում է «Made in Երեւան» անվանմանը:
«Made in Երեւան» ձայնասկավառակի բոլոր երգերի խոսքերի, երաժշտության, գործիքավորման, ձայնագրության, միքսի եւ մաստերինգի, ինչպես նաեւ կազմի լուսանկարների հեղինակը Արամ Ռիանն է:
«Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «Ձայնասկավառակի նպատակը որեւէ երաժշտական ոճ քարոզելը չէ: Մենք ցանկանում ենք խոսել մարդկանց սրտերի հետ: Գուցե բոլոր ունկնդիրները չէ, որ կճանաչեն VO.X -ի Երեւանում իրենց իմացած Երեւանը: Սա այն Երեւանն է, որը լինելով չափազանց գեղեցիկ, քաղաքակիրթ, բարի, մաքուր, մարդասեր եւ խորը ներաշխարհով մի էակ, մեկ զգեստավորվում է որպես ծաղրածու, մեկ էլ որպես պոռնիկ, որպեսզի կարողանա գոյատեւել այսօրվա իրականության մեջ: Իսկ երբ մենակ է մնում, դեն է նետում  իր դիմակները եւ կրկին դառնում առաջվա Երեւանը»:
Ա. Ռիանը ասաց նաեւ, որ «Made in Երեւան» ալբոմը կառուցված է որպես գեղարվեստական ֆիլմ, պիես կամ մյուզիքլ: Նշենք, որ VO.X երաժշտական նախագիծը ստեղծվել է 1999 թվականին Հայաստանում: Արամ եւ Գայանե Ռիանները ունեն ավելի քան 15 տարվա ստեղծագործական ու բեմական փորձ, 1500 երգ եւ 3 երաժշտական դրամա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել