Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոյեմբեր 16,2010 00:00

Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանի վկայությամբ՝ այս տարի անտառտնտեսությունում շինափայտի հատման պլանը սահմանված է եղել 1132 խորանարդ մետր, ինչը կատարվել է:
Վառելափայտի հատման պլանը  4000 խորանարդ մետր է, ներկայումս հատվել է 3787 խմ: Ինքնապատրաստումով թաց կանգունի մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը 4320 դրամ է, թափուկների 1 խորանարդ մետրի գինը 1200 դրամ է: Այս տարի նախատեսված 2000 խորանարդ մետր թափուկի դիմաց բնակչությանը հատկացվել է 2300 խորանարդ մետր թափուկ: Անտառտնտեսության տնօրենը դա բացատրում է նրանով, որ բնական գազի թանկացումից հետո շատ ընտանիքներ գերադասում են թափուկ օգտագործել: Հիշեցնենք, որ գազի թանկացման արդյունքում կրկին կացին են վերցրել ոչ միայն Տավուշի, այլ նաեւ այլ մարզերի բնակիչները:
Բնապահպանության նախարարությունը Նոյեմբերյանի անտառտնտեսության տարածքում ստուգումներով արձանագրել է 467 հազար դրամի խախտում: Անտառտնտեսության աշխատակիցներն իրենց հերթին կազմել են անտառխախտման 11 արձանագրություն, արձանագրվել է ապօրինի հատված 21 ծառ՝ 10,8 խմ ընդհանուր ծավալով: Խախտումների վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են Տավուշի մարզի բնապահպանական տեսչություն: Նոյեմբերյանի անտառտնտեսությունը, Գորիսի անտառտնտեսության հետ ավանդաբար համարվում է «Հայանտառի» լավագույն տնտեսություններից: Վասիլ Չիլինգարյանը Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ղեկավարում է արդեն 12 տարի, փորձառու են նաեւ անտառտնտեսության մյուս աշխատողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել