Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՆՇՎԵՑ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, «Տավուշ» գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը հայտնեց, որ այս տարի լրացել է Իջեւանի 200-ամյակը: Ռուբեն Սիմոնյանը բնակավայրի հիմնադրման տարեթվի մասին հիշատակել է իր հոդվածներում, ինչպես նաեւ պատմել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Սակայն բնակավայրի 200-ամյակն այդպես էլ չի տոնվում: Մինչդեռ Տավուշի մարզկենտրոնի 200-րդ տարեդարձի տոնակատարությունը եւս մի առիթ կլիներ Իջեւանը որպես զբոսաշրջային կենտրոն գովազդելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել