Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Գյումրիում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 05 ՍԼ 047 եւ «Համմեր» մակնիշի 19 ՍՕ 843 պետհամարանիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի ուղեւոր՝ 48-ամյա Տանյա Զատիկյանը տեղում զոհվել է, իսկ Քրիստինե Զատիկյանը եւ Վարդուշ Խաչատրյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կյուլպենկյան եւ Ավստրիական հիվանդանոցներ: Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
ՁՈՐՆ Է ՇՐՋՎԵԼ
Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ՎԱԶ-2106» մակնիշի 10 ՍՏ 833 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Սարգսյանը տեղում մահացել է: