Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ԷԼ ՀԱՄԲԵՐԵՔ

Նոյեմբեր 16,2010 00:00

Կոտայքի մարզի Քասախ համայնքի փախստականներն արդեն չորս ամիս է՝  չեն կարողանում բնակարանամուտ տոնել՝ բանալիները չեն տալիս: Չնայած շինարարությունն ավարտվել է, խնդիրն այն է, որ հատակը բետոնապատ է, ինչի համար էլ փախստականներին առայժմ իրենց բնակարանների բանալիները չն հանձնում: «Ա1+»-ի փոխանցմամբ, Միգրացիայի վարչության փախստականների բաժնի վարիչ Արա Հարությունյանը վստահեցրել է. «Միջոցներն արդեն հայթայթվել են՝ հատակը ծածկելու համար»: Արա Հարությունյանը հայտնել է, որ մինչ Ամանոր բնակիչները կտեղափոխվեն նոր շենք: Շենքում պետք է ապրի 20 ընտանիք: Բնակարանները տրվելու են անժամկետ, անհատույց, սակայն դրանք բնակչի սեփականությունը չեն հանդիսանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել