Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՊՐՈՑԵՍ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Երեկ, ժամը 17:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Գագարին գյուղի սկզբնամասում կառուցված գազալցակայանի դիմաց ինչ-որ անձինք կտրում էին մայրուղու վրա տնկված դալար բարդիները: Ըստ news.am-ի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ կտրողները դա պատճառաբանեցին նրանով, որ իրենք այդ ծառերը հատում են, որպեսզի բացվի գազալցակայանի տեսադաշտը: Նրանք նշում էին, որ գազալցակայանը Գեղարքունիքի մարզի դատախազ Մարգարյանինն է: Հայտնում էին նաեւ, որ իրենք ունեն բնապահպանության նախարարության թույլտվությունը, եւ խորհուրդ էին տալիս նկարահանած բոլոր կադրերը ջնջվել: Գագարին համայնքի բնակիչներից մի քանիսը կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Գլխավոր դատախազը ծառ է տնկում, իսկ նրա ենթական ծառ է կտրում»:

Իմանալով ՀՀ պետական բյուրոկրատիայի առանձնահատկությունները՝ կարելի է ենթադրել, որ վաղը բնապահպանության նախարարությունը կպարզաբանի, թե իրականում կատարվում էր չորացած ծառերի սանիտարական էտում, իսկ դատախազը կհայտարարի, որ գազալցման կայանն իրենը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել