Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑՆ ԱՐԳԵԼՎԵՑ 31-ՐԴ ԱՆԳԱՄ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"
Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի

Երեւանի քաղաքապետարանը դարձյալ մերժել է ի գիտություն ընդունել Հայ ազգային կոնգրեսի՝
նոյեմբերի 26-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը, որը քաղաքապետարանին ներկայացվել էր դեռ նոյեմբերի 9-ին, ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ
Տիգրան Առաքելյանի կողմից: Քաղաքապետարանը, ինչպես միշտ, այս անգամ էլ ընդդիմությանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում՝ պատճառաբանելով, թե Ազատության հրապարակը զբաղված է՝ մինչեւ դեկտեմբերի 5-ը հրապարակում ցուցահանդես-վաճառք է լինելու: Մինչ այս Կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու արդեն 30 հայտ է ներկայացրել, որոնք բոլորն էլ մերժվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել