Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱ՞Լ ՍԵՌԱԿԱՆ ԱԼԵՐԳԻԱՅԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբեր 13,2010 00:00

Հետօրգազմային սեռական ալերգիայի նախանշաններից են կոկորդի ցավը, հոգնածության մեծ զգացումը, առատ քրտնարտադրությունը, աչքերի գրգռվածությունը եւ արցունքահոսությունը: Ըստ գիտնականների՝ դա հազվադեպ ալերգիա է: Առաջին անգամ նկատվել է Պրահայի հիվանդանոցներից մեկի հոգեբուժարանի եւ նյարդասեքսոլոգիայի բաժինների գլխավոր բժիշկ Մարսել Հոլդինգերի կողմից: Իր ամբողջ պրակտիկայի ընթացքում նա ընդամենը հանդիպել է 5 նման դեպք: Նա փորձել է երեւույթը մանրամասն բացատրել:
Ալերգիայի նախանշանները տեւել են 3-7 օր, ինչպես սովորական հարբուխի դեպքում: Ինչպես հայտնի է՝ օրգազմի եւ սերմաժայթքման ժամանակ նյարդային համակարգը սկսում է արտադրել հորմոններ: Ըստ հետազոտողների՝ հիվանդները, հավանաբար, ալերգիա ունեն այդ հորմոններից որեւէ մեկի նկատմամբ: Հետօրգազմային համախտանիշը առավել հաճախ հանդիպում է միջին տարիքի տղամարդկանց մոտ: Դա այն ամենն է, ինչ սեքսոլոգները կարող են ասել այսօր: Դեպքերի սակավությունը թույլ չի տալիս անել հիմնավոր եզրակացություն: Հնարավոր է, որ ալերգիան անցյալում էլ է գոյություն ունեցել, պարզապես մարդիկ այն շփոթել են հարբուխի հետ եւ բուժել են որպես հարբուխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել