Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Նոյեմբեր 13,2010 00:00

Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Եվ կարող են օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ու աննախադեպ հեշտ միջոց է գիտակցությունն ու մտածողությունը խթանելու համար:
Գիտնականներն անընդհատ ապացուցում են, որ երաժիշտներն ունեն կառուցվածքային առումով խիստ զարգացած ուղեղ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր երբեւէ չեն զբաղվել երաժշտությամբ: Երաժիշտները հաճախ են օգտագործում իրենց ուղեղի այն կենտրոնները, որոնք կարեւոր են ինֆորմացիայի մշակման տեսանկյունից: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նոր են սկսում երաժշտությամբ զբաղվել, անմիջապես նկատելի է նրանց ուղեղային որոշակի հատվածների ակտիվացումը:
Երաժշտական տեսքով ինֆորմացիան վերամշակող ուղեղի հատվածների զարգացածությունը կարեւոր է նաեւ այլ տիպի ինֆորմացիա ընկալելու եւ վերամշակելու համար: Այս իսկ պատճառով հատկապես վերջերս առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ երաժշտությունը նպաստում է մտածողությանը: ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են երեւույթը կապիկների վրա: Գիտնականները եկել են եզրահանգման, ըստ որի՝ երաժշտությունն օգնում է գիտակցության զարգացմանը, սոցիալական վարքի ճիշտ դրսեւորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել