Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ

Նոյեմբեր 13,2010 00:00

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Հանրապետական վարչապետի քայլերը (նկատի ունեն նոյեմբերի 4-ի կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցված խիստ գնահատականները եւ պահանջները) կառավարության «Բարգավաճ Հայաստանին» հարվածելու միտում ունեն, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, թե նման միտում չի տեսնում, քանի որ վարչապետը կառավարության նիստում քննադատել է նաեւ «Օրինաց երկիր», Հանրապետական կուսակցություններին անդամակցող նախարարների ղեկավարած գերատեսչությունների աշխատանքը. «Ես այդպես չեմ դիտարկում, որովհետեւ հարված ընդհանրապես չեմ տեսնում: Հետո, մենք կոալիցիոն կառավարություն ենք: Այսինքն՝ ասվել է բոլորին, որպեսզի բոլորը է՛լ ավելի արդյունավետ աշխատեն, ավելի ուշադիր լինեն: Իրոք, ես համաձայն եմ այդ ամեն ինչի հետ, որ պետք է ավելի ինտենսիվացնել աշխատանքը, ու պարտավոր ենք, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը հրահանգում է, այդ ամեն ինչը կատարել ու ավելի մեծ արդյունքների հասնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել