ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն համաձայնել են Իսրայելի եւ Պաղեստինի ազգային վարչակարգի միջեւ ուղիղ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության շուրջ: Այդ մասին, 1news.az-ի մատուցմամբ, ասված է երեկ երկու երկրների առաջնորդների աշխատակազմերի տարածած համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երկու տարի դադարից հետո, այս տարվա սեպտեմբերի 2-ին Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդների միջեւ ուղիղ բանակցությունները վերսկսվել, բայց երեք շաբաթ անց կրկին դադարեցվել էին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն հրաժարվել էր սառեցնել Գազայի հատվածում հրեական բնակավայրերի շինարարությունը: Նեթանյահու-Քլինթոն վերջին հանդիպումը տեղի է ունեցել հինգաշբթի օրը՝ Նյու Յորքում: Նախօրեին, Պաղեստինի ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ տեսակամուրջի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Արեւելյան Երուսաղեմում շինարարությունը վերսկսելու Իսրայելի որոշումը որակել էր «անարդյունավետ եւ անպտուղ»: