Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

Նոյեմբեր 13,2010 00:00

\"\"Իրաքի նախագահ, էթնիկ քուրդ Ջալալ Թալաբանին (նկարում) պահպանել է պետության առաջնորդի իր պաշտոնը: Ինչպես փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ին, Իրաքի խորհրդարանում նրա թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում 325 պատգամավորներից պաշտպանել է 195-ը: Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը չի մասնակցել մարտի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ սունիների համայնքի աջակցությունը ստացած «Ալ-Իրաքիա» դաշինքի պատգամավորների մեծ մասը: Քվեարկությունից քիչ առաջ նրանք պահանջել են, որ իրենց  օրենսդիր գործընկերները  չեղյալ համարեն ռասիզմի դեմ պայքարող «Արդարության եւ պատասխանատվության» հանձնաժողովի կողմից՝ դաշինքի երեք պատգամավորներին կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու մասին կայացված որոշումը: «Ալ-Իրաքիայի» առաջարկը մերժվել էր, որից հետո դաշինքի 60 պատգամավորները, այդ թվում՝ ղեկավար Այդա Ալիավին եւ խորհրդարանի խոսնակը,  որպես բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը: Այդուամենայնիվ, որոշում կայացնելու համար խորհրդարանում անհրաժեշտ քվորումն ապահովվել եւ նիստը շարունակվել է:
Իրաքի խորհրդարանը նաեւ իր խոսնակին է ընտրել: Այդ պաշտոնը երկրորդ ժամկետում եւս կշարունակի զբաղեցնել Նուրի ալ-Մալիկին: Այդպիսի համաձայնություն ձեռք էր բերվել քվեարկությունից առաջ՝ «Ալ-Իրաքիա» եւ ալ-Մալիկի գլխավորած «Օրենքի պետություն» կուսակցությունների միջեւ, որոնք ընտրությունների ժամանակ գրեթե հավասար քվեներ էին ստացել: Հենց դրա արդյունքում էլ քաղաքական երկու ուժերը համաձայնության էին եկել իշխանության լիազորությունները կիսելու շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել