Լրահոս
Օրվա լրահոսը

Մյանմայից օտարերկրյա լրագրողներ են վտարվել

Նոյեմբեր 13,2010 00:00

Մյանմայի իշխանությունները ձերբակալել են ավստրալիացի երկու լրագրողների եւ նրանց վտարել են երկրից: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, լրագրողների նկարահանող խումբն այդ երկրում նպատակ է ունեցել նկարահանումներ անել Հարավ-Արեւելյան Ասիայում անկախ ԶԼՄ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելու համար: Ավստրալիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարությունները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ Մյանմայի իշխանություններից բացատրություն են պահանջել:
Մյանմայում, աղբյուրի մատուցմամբ, սա լրագրողների դեմ գործողությունների առաջին դեպքը չէ: Այդ երկրում օտարերկրյա լրագրողների աշխատանքները լրջորեն խոչընդոտվում են: Միանմայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին առանց պատճառաբանության ձերբակալվել եւ իրենց երկրներ են վտարվել արդեն տասնյակ լրագրողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել