Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալ-Քաիդան» Եվրոպայում նոր առաջնորդ ունի

Նոյեմբեր 13,2010 00:00

\"\"«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը Եվրոպայում այդ կազմակերպության նոր ներկայացուցիչ է նշանակել: Վերջինս հայտնի է Սաֆիր ալ-Ադել (նկարում) կամ «Արդարադատության սուր» ծածկանունով: «Ալ-Քաիդայի» միջազգային գործողությունների իրականացման նոր ղեկավարն արդեն Եվրոպայում ահաբեկչությունների շարք պատրաստողի համբավ ունի: Իհարկե, ահաբեկչության այդ փորձերը կանխվել էին, բայց դրանք լրջորեն անհանգստացրել էին եվրոպական եւ ամերիկյան հատուկ ծառայություններին: Հենց Սաֆիր ալ-Ադելն էր կազմակերպել Եմենից փաթեթավորված ռումբերի առաքումը եվրոպական երկրներ եւ ԱՄՆ: Նախատեսվում էր, որ դրանք պետք է պայթեին ԱՄՆ օդային տարածքը հատած ինքնաթիռներում:
Ալ-Ադելն իր ղեկավարած գործողություններով մտադիր է արեւմտյան պետությունների հասարակություններին ներշնչել, թե ահաբեկչության հետ պատերազմում հաղթել հնարավոր չէ: Այդ մասին բրիտանական The Daily Telegraph-ին փոխանցել են ԱՄՆ-ում եւ Պակիստանում նրա աղբյուրները:
Ի դեպ, ալ-Ադելը հայտնի է նաեւ Մուհամմադ ալ-Մաքքավի եւ Իբրահիմ ալ-Մադանի անուններով: Նա ծնվել է Եգիպտոսում, եղել է հատուկ նշանակության ստորաբաժանման գնդապետ, 1987-ին կալանավորվել է մի քանի այլ «ջիհադականների» հետ միասին: Եգիպտոսի դատախազությունը պնդել էր, թե նա երկրի խորհրդարանի դեմ ահաբեկչություն էր ծրագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել