Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը», կապանցիները, քաղաքապետարանը

Նոյեմբեր 13,2010 00:00

Այս տարվա հունիսի 17-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի տարբեր փողոցներում տեղադրված «Կապանի համայնքային լրատու» տեղեկատվական ցուցանակներում պետք է քաղաքի ավագանու որոշումները լինեին, սակայն կապանցիները համայնքի ավագանու որոշումները պոկում կամ առանց պոկելու դրանց վրա փակցնում են իրենց բնակարանների վաճառքի հայտարարությունները:
Այն ժամանակ Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանը «Առավոտին» ասել էր, որ մեր ահազանգից հետո քաղաքապետարանում որոշել են շաբաթը մեկ շրջայց կազմակերպել, անել հնարավորը, որ տեղեկատվական ցուցանակները ծառայեն իրենց նպատակին, սակայն կարեւոր է նաեւ բնակչության դերն ու վերաբերմունքը:
Մեր ահազանգն ու Կապանի քաղաքապետարանի շրջայցերը արդյունք տվել են: Ինչպես երեւում է օրեր առաջ արված այս լուսանկարից, կապանցիները անձնական հայտարարությունները փակցնում են «Կապանի համայնքային լրատու» տեղեկատվական ցուցանակների հարեւանությամբ, չեն վնասում ավագանու որոշումները:
Եվս մեկ ուրախալի փաստ. մարդիկ իրենց անձնական հայտարարությունները փակցնում են հենց համայնքային լրատուի հարեւանությամբ, որ ավագանու որոշումները ընթերցողը «ձեռքի հետ» կարդա նաեւ քաղաքացու անձնական հայտարարությունը: Կնշանակի, որ կապանցիները կարդում են ավագանու որոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել