Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

Նոյեմբեր 13,2010 00:00

Երեկ վարչական դատարանում դռնփակ նիստով լսվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Իրավապաշտպանները պահանջել էին իրենց տրամադրել 2009թ. զինված ուժերում մահացածների թիվն ու տվյալները:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, միայն անցյալ տարի զինված ուժերում մահացել է 18 զինծառայող, իսկ այս տարի 9 զոհ է եղել: Վարչական դատարանում ՊՆ-ն ներկայացրել է Վահե Հովհաննիսյանը, իսկ իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչը եղել է Արտակ Զեյնալյանը:
Մեր տեղեկություններով, վարչական դատարանը որեւէ ակտ չի կայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել