Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 13,2010 00:00

Երեկ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 3 անց 54 րոպեին, իր   բջջային հեռախոսին է զանգել Նիկոլ Փաշինյանի կինը եւ հայտնել, որ  ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք եւ վերջինս անհետացել է: Նա չի ցանկացել Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը:
Ահազանգից հետո Ա. Հարությունյանը հանձնարարել է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին՝ ճշտել դեպքի մանրամասները:  Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ից հայտնել են, որ ժամը 2:՚30-ի սահմանում հերթապահները աղմուկ են լսել եւ մոտենալով՝  տեսել են, որ  Ն. Փաշինյանի մահճակալի մոտ լույս է վառվում: Փաշինյանը ասել է, որ երկու դիմակավոր եկել եւ իրեն բռնության են ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդեն Ն. Փաշինյանը գտնվել է «Կոշ» ՔԿՀ-ի հերթապահ մասում:
Այժմ «Կոշ» ՔԿՀ-ում  շարունակվում է քննությունը:
«Հայտնում ենք, որ եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ  առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը եւ կոչ է անում զերծ մնալ նախքան փորձաքննության արդյունքների ստանալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել