«Մարդիկ գնում են աշխատանքի՝ առանց իմանալու պայմանները, գործընթացներն ու ընթացակարգերը, ինչ հիմունքներով աշխատել, եւ շատ հաճախ դրա պատճառով դառնում են զոհ կա՛մ հարկադիր աշխատանքի, կա՛մ թրաֆիքինգի: Անհրաժեշտություն կա, որպեսզի մարդկանց իրազեկել՝ երեւույթը կանխելու համար»,- երեկ Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք որոնելիս աշխատանքային միգրանտների իրավունքները» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱՄԿ Աշխատանքային միգրացիայի տարածաշրջանային ծրագրի ազգային համակարգող Սուսաննա Թորոյանը: Ըստ նրա, այս ձեռնարկի հրապարակման նպատակը աշխատելու նպատակով արտերկիր մեկնող միգրանտներին պաշտպանելն է:
Աշխատանքի մեկնող միգրատները կարող են այդ գրքույկները վերցնել զբաղվածության ծառայություններից, արհմիությունների կենտրոններից, միգրացիայի ծառայությունից: