Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՔԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Նոյեմբեր 13,2010 00:00

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով երկրի նախագահի նախկին խորհրդական Զբիգնեւ Բզեժինսկին կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական գործողություններով լուծելու նպատակ ունեցող որեւէ կողմ պիտի մտածի, թե ինչ արդյունավետություն այն կունենա։ «Որեւէ մեկը, եթե նա խելացի է, սակայն ուզում է կայացնել ուժի դիմելու մասին որոշում, պիտի այս հարցը տա ինքն իրեն, եւ ինքն էլ պիտի պատասխանի, որ այն շատ անկանխատեսելի է»,- հղում անելով «Ամերիկայի ձայն»-ին՝ news.am-ը փոխանցում է, որ այդ միտքը Բժեզինսկին ասել է Վաշինգտոնի Ջեյմսթաունի հիմնադրամում՝ «ԱՄՆ-Ադրբեջան. Հարաբերություններ եւ ռազմավարական գործընկերության կարգավիճակը» խորագրով գիտաժողովի ժամանակ: Ըստ հայտնի քաղաքագետի՝ շատ հարցերում սա է եղել ու սա է իր խորհուրդը նաեւ ԱՄՆ-ի իշխանություններին: Բժեզինսկին անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը երկարաձգելու եւ միաժամանակ Ադրբեջանին C-300 հակաօդային համակարգեր վաճառելու Ռուսաստանի քայլին, եւ նկատել, թե չի կարծում, որ այս երկու փաստերը փոխում են իրադրությունը Կովկասում. «Ու չեմ կարծում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկանում են խնդիրը լուծել ինքնակործան պատերազմի միջոցով: Քաղաքական ճանապարհով ինչ-որ փուլում հարցը լուծում ստանալու է: Հավանաբար՝ ոչ 100 տոկոսով գոհացուցիչ երկու կողմերի համար։ Ամենալավ եղանակ չի գտնվի, սակայն կլինի ավելի լավ, քան որեւէ այլ եղանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել