Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒՀԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

Նոյեմբեր 13,2010 00:00

Թուրքիայի քաղաքացի Իսմայիլ Սարջանի հետ 9 տարի առաջ ամուսնացած եւ Թուրքիայի Մալաթիա քաղաք տեղափոխված Քնարիկ Ոսկանյանը օգնություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Ինչպես տեղեկացնում է news.
am-ը, վկայակոչելով թուրքական Zaman-ը, Քնարիկը 2 ամիս առաջ իսլամ է ընդունել եւ անվանափոխվել որպես Փընար Սարջան: Հայուհին նշել է, թե իրենից 22 տարի մեծ Իսմայիլ Սարջանը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ չի կարողանում աշխատել, ինքն էլ թեեւ 7 լեզու գիտի, սակայն Մալաթիայում չի կարողանում աշխատանք գտնել:
«Թուրքիան շատ եմ սիրում: Բոլորովին չեմ մտածում վերադառնալ Հայաստան: Դարձել եմ մահմեդական եւ միանգամից գլխաշոր եմ սկսել կրել: Հիմա նամազ եմ անում եւ պատրաստվում եմ երեխաներիս իսլամական կրթությամբ ապահովել»,- նշել է իսլամ ընդունած հայուհին՝ շեշտելով, որ ինքը խնդրում է Էրդողանից, որ իրեն հայրություն անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել