Երեկ, ժամը 19.10-ի սահմաններում, Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բախվել են «Ջիփ» եւ «Լադա 2170 Պրիորա» մակնիշի 11 ՏՏ 015 համարանիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում նշված հատվածում խցանում էր առաջացել: Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ անձինք «Ջիփի» վրայից հանեցին (ՊՆ 0061Մ) համարանիշները: Մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց «հավերժացնել» այդ պահը: Մեր տեղեկություններով, ՊՆ համարանիշով «Ջիփը», որն էլ հենց, ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորն էր, սպասարկում է ՊՆ թիկունքի մի բարձրաստիճան սպայի: