Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Նոյեմբեր 13,2010 00:00

\"\"

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում իր նոյեմբերի 11-ի ելույթից հետո պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին՝ ասել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո՛չ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի «Մտքերը» վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետներն իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել: Միակ քայլը, որ մնում է, այս երկարատեւ գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է՝ առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել