Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերկ՝ ընդդեմ մահապատժի

Նոյեմբեր 12,2010 00:00

Ուկրաինայում գործող Femen կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ իրանական իշխանությունների՝ Սաքինե Աշթիանիին մահապատժի ենթարկելու որոշման: Հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին՝ tert.am-ը տեղեկացնում է, որ կիսամերկ ուկրաինուհիները անգլերեն եւ ուկրաիներեն «Կանանց մի սպանեք» գրությամբ ցուցապաստառով ներխուժել են Կիեւում իրանցիների կողմից կազմակերպված միջոցառման անցկացման տարածք: Իրանցի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել իրենց հագուստով ծածկել աղջիկների բարեմասնություններն ու դուրս հանել դահլիճից:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նույն շարժման անդամները, բայց ոչ կիսամերկ, բողոքի ակցիա էին կազմակերպել Կիեւում Իրանի դեսպանատան առջեւ:

Իրանի իշխանությունները 2006թ. մահապատժի են դատապարտել երկու երեխաների մայր Սաքինե Մուհամմեդ Աշթիանիին ամուսնական անհավատարմության եւ ամուսնուն սպանելու մեղադրանքով: Որպես պատժամիջոց սահմանվել էր քարկոծումը, իսկ ավելի ուշ այն փոխարինվել էր կախաղանով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել