Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առավոտյան 7-9-ը՝ կրքի ժամն է

Նոյեմբեր 12,2010 00:00

Մի խումբ գիտնականներ, որոնք զբաղվում են մարդկանց բիոռիթմի եւ տարբեր հիվանդությունների միջեւ կապի ուսումնասիրությամբ՝ կազմել են օրվա օպտիմալ ռեժիմ: Նրանք հաշվի են առել աշխատաժամերը, ընկերական հանդիպումները, սեքսը եւ մարզումները: Գիտնականների պնդմամբ՝ առավոտյան 7-9-ը կրքի ժամն է:

«Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, սիրով զբաղվելը բարենպաստ է մարդու համար,- ասում է Իլիա Կարացորեոսը՝ Ռոքֆելերի համալսարանի միկրոկենսաբանը:- Այդ ժամանակ օկսիտոցինի՝ սիրո հորմոնի քանակը հասնում է առավելագույնի»:

Ըստ Infox.ru-ի՝ գիտնականները նաեւ կարծում են, որ առավոտը ոչ միայն ֆիզիկական մտերմության համար է բարենպաստ, այլ նաեւ սիրո բանավոր արտահայտման: Նրանք խորհուրդ են տալիս հենց առավոտյան մտերիմ զրույց կազմակերպել երեխաների հետ կամ զանգել ծնողներին՝ ասելու, թե որքան շատ եք նրանց սիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել