Armfootball.com-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի 2011 թվականի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի տեղը թափուր է մնացել: ՀՖՖ-ի եւ Ֆլեմինգ Սերիցլեւի միջեւ պայմանագրի ժամկետը լրանալու հետեւանքով դանիացի մասնագետը տեղափոխվել է Իրան, որտեղ աշխատելու է տեղի «Մես» ակումբի հետ: Որպես երիտասարդականի նոր մարզչի հիմնական հավակնորդ, շրջանառվում է Սեւադա Արզումանյանի անունը, սակայն լրատվամիջոցի թղթակցի հետ ունեցած զրույցում վերջինս նշել է, որ ինքը ՀՖՖ-ից նման առաջարկ չի ստացել: