ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ, ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը վստահությունը չարդարացնելու հիմնավորմամբ հեռացվել է աշխատանքից: Այդ պաշտոնում նրան փոխարինում է նախորդ մրցաշրջանում ակտիվ մրցավարությունը դադարեցրած եւ տեսչական աշխատանքի անցած Կարեն Նալբանդյանը: Այս մասին Armsport.am-ին տեղեկացրել են ֆուտբոլի ֆեդերացիայից: