Աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարին մասնակցելուց հրաժարված Մագնուս Կարլսենի արած հայտարարությունից հետո, ՖԻԴԵ-ն այդ կազմակերպության փոխնախագահ Գեորգիոս Մարկոպուլոսի ստորագրությամբ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ նորվեգացուն փոխարինելու է Ալեքսանդր Գրիշչուկը: Դրա հետեւանքով փոխվել են նաեւ քառորդ եզրափակչի զույգերը: Մասնավորապես, Արոնյանի մրցակիցը կլինի ոչ թե Բորիս Գելֆանդը, այլ հենց Գրիշչուկը, իսկ իսրայելցին կհանդիպի Մամեդյարովի հետ: