Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԵԳՈՎԻՉԸ ԿԳԱ ԵՐԵՎԱՆ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Նոյեմբերի 15- ին Մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ եւ կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր Հարսանեկան ու Թաղման (Wedding & Funeral Orchestra) նվագախմբով:

Նրա այցը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում է: Գորան Բրեգովիչին աշխարհը հիմնականում գիտի որպես ֆիլմերի, մասնավորապես՝ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի որոշ ֆիլմերի («Գնչուների ժամանակը», «Անդերգրաունդ», «Արիզոնական երազանք») երաժշտության հեղինակ:

Ի դեպ, պատանեկան տարիքում Գորան Բրեգովիչին երաժշտական դպրոցից, որտեղ նա ջութակի դասեր էր առնում, հեռացրել են «տաղանդի» բացակայության պատճառով: Հետագայում նա սովորել է կիթառ նվագել, ընդունվել արվեստի դպրոց, որտեղից՝ կարճատեւ սովորելուց հետո, մայրը նրան հանել է՝ այն մտավախությամբ, թե իբր շատ են արվամոլները: Նա ընդունվում է ավտոմոբիլային դպրոց, ապա գիմնազիա, նվագել է տեղի խմբում իբրեւ բաս-կիթառահար: Հետո ստիպված լինելով վաստակել սեփական հացը, նվագել է զանազան ակումբներում եւ հյուրանոցներում:

Դառնալով նրա Wedding & Funeral Orchestra-ին, հավելենք, որ նվագախմբի հետ Բրեգովիչը շրջել է ողջ աշխարհով: Բրեգովիչն իրեն համարում է հարավսլավացի, քանի որ հայրը խորվաթ է, մայրը՝ սերբ, կինը՝ մուսուլմանուհի: Ներկայումս ապրում է Փարիզում՝ կնոջ եւ երեք դուստրերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել