Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԴԱՐՁՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբեր 12,2010 00:00

Ավստրիայում Թուրքիայի դեսպան Էջեւիթ Թեզջանի՝ Die Presse թերթին տված հարցազրույցը սկանդալի առիթ է դարձել։ News.am-ը, վկայակոչելով թուրքական Aksam-ը, փոխանցում է, թե Էջեւիթ Թեզջանը հարցազրույցում քննադատել է Ավստրիայի քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ՝ նշելով, թե թուրքերին վերաբերվում են ինչպես վիրուսի։ «Եվրոպայի մշակութային կենտրոնն եք, սակայն ծայրահեղ աջերը մոտ 30% ձայն են հավաքում։ Ես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը լինեի՝ այստեղ չէի թողնի։ Պետք է սովորեք ապրել օտարերկրացիների հետ»,- հայտարարել էր Ավստրիայում Թուրքիայի դեսպանը։

Նրա այդ հարցազրույցը խիստ վրդովեցրել է Ավստրիայի քաղաքական ուժերին, որոնց մի մասը պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Հրապարակված հայտարարությունների կապակցությամբ թուրք դեսպանը կանչվել է Ավստրիայի ԱԳՆ: Դրանից հետո այդ երկրի արտգործնախարար Միշել Սպիլենդեգերը զանգել է իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուին՝ հայտնելով իր անհանգստությունը։ Ավելի ուշ, Անկարայում Ավստրիայի դեսպանն այցելել է Թուրքիայի ԱԳՆ եւ իր երկրի անունից մտահոգություն հայտնել Ավստրիայում թուրք դեսպանի հայտարարության շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել