Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄՈՒՄ

Նոյեմբեր 12,2010 00:00

Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2009-2010 ուստարվա Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիր՝ հրազդանցի չորս դպրոցականների, նրանց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների եւ երեք դպրոցների տնօրենների հանդիպումը Կոտայքի թեմի առաջնորդարանում, օրհնությամբ՝ թեմակալ առաջնորդ տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի: Այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած Կոտայքի մարզի Հրազդանի Վ. Սարոյանի անվ. թիվ 11 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արման Սիմոնյանի, Րաֆֆու անվ. թիվ 7 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գեղեցիկ Պետրոսյանի, ինչպես նաեւ Մեղրաձորի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներ Հասմիկ Հակոբյանի ու Տաթեւ Սարգսյանի ցուցաբերած գիտելիքներն արժանացել են հանձնաժողովի անդամների ուշադրությանը, եւ բոլոր աշակերտները պարգեւատրվել են 2-րդ կարգի դիպլոմներով ու գովասանագրերով: Հանդիպումը, որ տեղի ունեցավ Կոտայքի թեմի առաջնորդարանում, անցավ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում: Գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոսը պատրաստակամություն հայտնեց աջակցել դպրոցներին ծրագրերի իրագործմանն ու ՀԵՊ ուսուցիչների կազմակերպած բոլոր նախաձեռնություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել