Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ԵՊՀ-ՈՒՄ

Նոյեմբեր 12,2010 00:00

Նոյեմբերի 10-ից ԵՊՀ-ում մեկնարկել է «Երիտասարդ դասավանդողի դպրոց» խորագրով մանկավարժական սեմինարը: Այն նախատեսված էր ռուսաց լեզու առարկա դասավանդողների համար: Երեւանում սեմինարը կազմակերպել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության եւ Ժողովուրդների համերաշխության ռուսական համալսարանի կողմից:

Երկօրյա սեմինարի ընթացքում նախատեսված են դասախոսություններ, գիտական գրականության վերաբերյալ ցուցահանդես, կլոր սեղան-քննարկումներ՝ ժամանակակից ռուսերենի դասավանդման մեթոդիկայի կատարելագործման ավանդույթների եւ ուղիների մասին:

«Առավոտի» հետ զրույցում ՌԴ պատվիրակության անդամ, Միջազգային թեստավորման կենտրոնի տնօրեն Սվետլանա Ելնիկովան ասաց, որ իրենք առաջին անգամ չէ, որ Երեւանում սեմինար են անցկացնում: Նրան գոհացրել է հայ դասախոսների՝ սեմինարին ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրությունը: Զրուցակիցը հավելեց նաեւ, որ իրենց հետ Երեւան են բերել ուսումնական ձեռնարկներ ու սկավառակներ, ինչը կփոխանցեն հայ գործընկերներին: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին կից ռուս սլավոնագիտության ինստիտուտի տնօրեն Արշակ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ռուսաց լեզվի մասնագետները տեւական ժամանակ կարոտ են եղել այս կարգի սեմինար-ծրագրերի, ի տարբերություն այլ օտար լեզուների մասնագետների, որոնց աջակցում են դեսպանատները: Ա. Սարգսյանը ընդգծեց նաեւ, որ անցյալ անգամ կազմակերպված սեմինարը հայ մասնագետներին հնարավորություն տվեց ծանոթանալու այն ժամանակ դեռ նոր ձեւավորվող վեբլեզվաբանության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել