Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիժկովը հիշեցրեց, որ ՌԴ-ում 3 մլն հայ է ապրում

Նոյեմբեր 12,2010 00:00

Եթե Հայաստանը որոշի կտրականապես փոխել իր կողմնորոշումը ռուսերենից դեպի անգլերեն, ապա սրա համար կպահանջվի 20 տարի եւ 20 միլիարդ դոլար: Այս հայտարարությունը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ է, որի հեղինակը հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, սենատոր Նիկոլայ Ռիժկովն է: Ըստ mardik.am-ի՝ Ռիժկովը բավականին տեղեկացված էր «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների մասին, ինչին անդրադարձավ երեկվա ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ տեղյակ է, որ օրենքի նախագիծը պատրաստվում է երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվել եւ ընդունվել, ապա առաջարկեց. «Դե, լուծեք հարցը: Երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս հասկանալ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը: Ես էլ ասում եմ՝ ինչպես հասկանալ»,- ասաց նա:

Նշելով, որ տվյալ թեմայի հետ կապված նա մամուլի հրապարակումների վրա է արել իր վերլուծությունները, սենատորը հայտարարեց. «Ես չեմ պատրաստվում բնութագրել դրանք, որովհետեւ դրանք չեմ կարդացել, բայց այն, ինչ մեզ հասնում է՝ լրագրողների մեկնաբանությունները եւ այլն, որոշակի անհանգստություն է առաջացնում: Հատկապես, երբ եղավ այդ հարցի հասարակական քննարկումը… դե, չգիտեմ՝ մերոնք՝ օբյեկտի՞վ տեղեկատվություն են ներկայացնում, թե՞ ոչ, բայց մեզ մոտ գրում են այն մասին, որ այդ օրենքի չընդունման հիմնական թիրախը ռուսերենն է, այլ ոչ, ասենք, անգլերենը»:

Նիկոլայ Ռիժկովը հիշեցրեց, որ եթե Հայաստանում ապրում է 2-2.5, միգուցե՝ 3 միլիոն մարդ, ապա Ռուսաստանում հենց այդքան հայ է ապրում, ապա պետք է գնահատել այն լեզուն, որով այդքան մարդ հաղորդակցվում եւ ապրում է Ռուսաստանում. «Ու ասեմ՝ այդքան էլ վատ չեն ապրում»:

Իր հերթին ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Սաֆարյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է խնամքով վերաբերվել ռուսաց լեզվին Հայաստանում, հայոց լեզվին՝ Ռուսաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել