Երեկ, կառավարության որոշմամբ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց նաեւ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի որոշմամբ, իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին առողջապահության նախարարության երկու փոխնախարարներ: Գ. Սայադյանի փոխարեն աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կկատարի նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանը: